Խшրդախների մի խումբ Տելեգրամում և Ֆեյսբուքում էջեր են բացել, որոնց միջոցով գումարներ են շորթում քաղաքացիներից

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Անբարոյական խարդախների մի խումբ Տելեգրամում և Ֆեյսբուքում էջեր են բացել, որոնց միջոցով գումարներ են շորթում քաղաքացիներից: Նրանք ֆեյսբուքյան հասանելի էջերից քաշում են կանանց և անչափահաս երեխաների նկարներ, ֆոտոշոփով գլուխները դնում մերկ կանանց մարմինների վրա և տարածում Տելեգրամում բացած ինչ-որ էջերում և դրանք հեռացնելու դիմաց խոշոր գումար պահանջում:
Այս պահին խարդախները մտել են Չարենցավան և Չարենցավանի, նաև հարակից բնակավայրերի բնակիչների նկարներն են տարածում` չտարածելու դիմաց գումար շորթելով: Մենք տեղեկացանք, որ արդեն որոշ մարդիկ տրվել են շանտաժին և գումարներ փոխանցել, ինչից ոգևորվել են խարդախները:
Մանրամասն` այստեղ 👇
Կիսվել սոց․ ցանցերում