Զելե նսկին վի ճել է ԱՄՆ ֆինանսների նախարարի հետ և բղшվել նրա վրա

Վլադիմիր Զելենսկին Կիև կատարած այցի ժամանակ բղավել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի վրա։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Financial Times-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահի և ԱՄՆ ֆինանսների քարտուղարի հանդիպումը կոնֆլիկտի է վերածվել: Պարբերականի աղբյուրները պնդում են, որ աշխատասենյակի դռան ետևից, որտեղ ընթացել են բանակցությունները, լսվել են «խռպոտ ձայներ»։

FT-ի հետ զրույցում իրավիճակին ծանոթ պաշտոնյաները պատմել են, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել այն պատճառով, որ Բեսենթը պնդել է օգտակար հանածոների մասին համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը:

Ուկրաինացի առաջնորդը հրաժարվել է, որից հետո նա լրագրողներին հայտնել է, որ Կիևը Մյունխենում կքննարկի գործարքը Վենսի և այլ ամերիկացի պաշտոնյաների հետ: Այս ընթացքում, ըստ FT-ի աղբյուրների, Բեսենթը, ձեռքերը դողալով և ակնհայտնորեն հուզված, կանգնած է եղել Զելենսկու կողքին։

Կիսվել սոց․ ցանցերում