Փետրվարի 14-ին շնչառական ինֆեկցիայով հիվանդանոց տեղափոխված 88-ամյա Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Այս մասին հայտնում են Վատիկանին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները:
Ավելի վաղ Քահանայապետը տառապել է բրոնխիալ ասթմայի սրացումով, ինչպես նաև արյան փոխներարկման է ենթարկվել՝ անեմիայի վտանգի պատճառով։
Որոշ ԶԼՄ-ներ գրում են, թե Պապն արդեն մահացել է, սակայն լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
