Շների ոհմակը 9-ամյա աղջկա է հпշոտել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստաի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում. 9-ամյա աղջիկը մահացել է ագրեսիվ շների ոհմակի հարձակման հետևանքով, գրում են ռուսական ԶԼՄ–ները։

Նախնական տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, կեսօրից հետո։ Հարձակման պահին երեխան շրջելիս է եղել Չապաևի փողոցի թիվ 35ա տան բակում։

Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովը մեկնաբանել է թափառող շների ոհմակի հարձակման դեպքը, որը հանգեցրել է փոքրիկ աղջկա մահվանը։ Նա նաև իր ցավակցությունն է հայտնել մահացած երեխայի հարազատներին։

«Դեպքի վայրում աշխատում են բոլոր ծառայությունները, այդ թվում՝ իրավապահները։ Կատարվում են քննչական գործողություններ։ Բոլոր հանգամանքները կպարզվեն»,– հայտնել է նա իր տելեգրամյան ալիքում։

Կիսվել սոց․ ցանցերում