Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հրավիրել է տեսակոնֆերանսի հանդիպում ԵՄ 27 պետությունների ղեկավարների համար, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գործընկերներին կտեղեկացնի ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին։ «Մարտի 6-ին կայանալիք Եվրախորհրդի արտակարգ նիստին նախապատրաստվելով՝ վաղն առավոտյան ես կկազմակերպեմ Եվրոպական խորհրդի անդամների տեսակոնֆերանսը՝ նախագահ Էմանուել Մակրոնի զեկույցը լսելու Վաշինգտոն կատարած վերջին այցի մասին», — գրել է Կոշտան X-ում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Guardian-ը, Ֆրանսիայի նախագահը հեռացավ Վաշինգտոնից՝ չունենալով ԱՄՆ-ի աջակցությունը կամ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը։
Մակրոնը մանրամասներ կներկայացնի ԱՄՆ այցի մասին
