Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնпւթյուն պետք է պատժվի  օրենքի  ողջ խստությամբ. Վարդուհի Սիսակյան

«Սպիտակ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրությամբ․

«Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի  օրենքի  ողջ խստությամբ. Վարդուհի Սիսակյան

Երեկ՝ փետրվարի 24-ին, բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապ բուժօգնության բուժանձնակազմի  նկատմամբ: Վերջին օրերին սա բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցած բռնության արդեն երկրորդ դեպքն է:
Իրենց մասնագիտական պարտքը կատարող, հաճախ  սեփական կյանքը վտանգող ու ուրիշի կյանքի համար պայքարող  բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցող ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա ոչ միայն իրավական գնահատականի, այլ նաեւ հասարակական պարսավանքի:

Սպիտակի բժշկական կենտրոնը խստորեն դատապարտում է տեղի ունեցած  նմանատիպ ցանկացած դրսեւորում:
Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի՝ օրենքի ամբողջ խստությամբ»։

© https://shamshyan.com/hy/article/2025/02/25/1278897?fbclid=IwY2xjawIq3CVleHRuA2FlbQIxMQABHXdQwDD3NFmUwQLCYCaVZZ2mJ8-CbJ63jLFYid6yTLgkVhZPiiyIhjAUbQ_aem_vrFSmVkaWHzS4idMbSNpAQ

Կիսվել սոց․ ցանցերում