Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրшշարժ է գրանցվել

Ֆիլիպինյան ծովի ջրերում Հոնսյու կղզուց հարավ (Ճապոնիա) գրանցվել է 5,9 մագնիտուդ երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը

Ալթայ-Սայան մասնաճյուղի օպերատիվ տվյալների համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է Իսե քաղաքից 95 կմ հարավ։

Ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից՝ երկրաշարժը գնահատվում է «ավերիչ»։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,8 մագնիտուդ։

Կիսվել սոց․ ցանցերում