ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է վերսկսել մшրտերը Գшզայում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մոբիլիզացնում է իր մարտիկներին Գազայի հատվածում Իսրայելի հետ  ռազմական գործողություններ վերսկսելու համար, քանի որ հրադադարի ժամկետը լրանում է շաբաթ օրը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

«Խմբավորման զինված թևը նոր հրամանատարներ է նշանակել և սկսել է մարտերի վերսկսման դեպքում գրոհայինների տեղակայման պլաններ մշակել, ասել են ՀԱՄԱՍ-ի հետ շփվող արաբ պաշտոնյաները», – գրում է թերթը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ խումբը սկսել է վերականգնել Իսրայելի կողմից վնասված ստորգետնյա թունելների ցանցը և նոր կործանիչներ պատրաստել, ինչպես նաև պայթուցիկ սարքեր է հավաքում չպայթած զինամթերքից։

Կիսվել սոց․ ցանցերում