Հայ պատանի շախմատիստները մասնակցում են Մ20 տարեկանների աշխարհի առաջնությանը

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում մեկնարկել է մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության առաջին փուլը:

Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, ինչպես նաև Միլենա Գասպարյանն ու Անի Ավետիսյանը։

Մրցաշարը կավարտվի մարտի 7-ին:

Կիսվել սոց․ ցանցերում