Ռпւսաստանը Հայաստանին որպես դաշնակցի է վերաբերվում. ՌԴ փոխվարչապետ

Մոսկվան Երևանին վերաբերվում է որպես դաշնակցի։ Այդ մասին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ТАСС գործակալությանը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Հենց այդպես ենք մենք վերաբերվում Հայաստանին»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինտեգրացիոն կառույցնրի գծով վատացել են Հայաստանի հետ հարաբերությունները։

«Մենք օգոստոսի 27-ին ունեցել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել»,- հավելել է Օվերչուկը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի ու Հայաստանի շփումները կարող են լինել սեպտեմբերի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի շրջանակներում։

«Առաջիկայում մենք ունենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ։ Դա կլինի սեպտեմբերի 27-ին։ Դա այն է, ինչ հիմա կա օրակարգում»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք սպասվում են հայ-ռուսական նոր շփումներ։

Կիսվել սոց․ ցանցերում