Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են «Toyota» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը:
Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած
