Ես Պпւտինին վաղուց եմ ճանաչում և չեմ հավատում, որ նա կխախտի իր խոսքը. Թրшմփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը կկատարի Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագրի պայմանները, երբ այն կնքվի

Այս մասին նա ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերում է The New York Times-ը։

«Ես Պուտինին վաղուց եմ ճանաչում, և չեմ հավատում, որ նա կխախտի իր խոսքը»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի, եթե Ռուսաստանը, ի վերջո, չկատարի խաղաղության համաձայնագիրը:

Նա վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ռազմական գործողությունները չեն վերսկսվի։

«Եթե պայմանավորվել ենք, ուրեմն պայմանավորվել ենք: Եթե ես չհաղթեի ընտրություններում, չեմ կարծում, որ մենք այս պահին կխոսեինք Պուտինի կամ որևէ մեկի հետ»,- համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահը։

Կիսվել սոց․ ցանցերում