«Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքն անկոտրում է». FAF-ը կոչ է անում ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ FAF-ը, հայտարարությամբ է հանդես եկել։ «Տեղեկացնում ենք, որ ՀՊԼ «Փյունիկ» — «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման արդյունքում ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։ Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ակցիաները կրում են բացառապես խաղաղ և ֆուտբոլային բնույթ։ Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին։ Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է»,- ասվում է հայտարարությունում։

Կիսվել սոց․ ցանցերում