Իլпն Մшսկը 14-րդ երեխան է ունեցել

Միլիարդատեր Իլոն Մասկը կրկին հայր է դարձել. այս անգամ նա որդի է ունեցել։ Երեխայի մայրը Շիվոն Զիլիսն է՝ SpaceX-ի եւ SpaceX и Neuralink-ի նախկին աշխատակիցը, որից միլիարդատերն արդեն ունի երեք երեխա: Երեխայի ծննդյան մասին նա հայտնել է «X»-ի էջում, նրա անունը Սելդոն Լիկուրգ է։

Մասկն այժմ համարվում է առնվազն 14 երեխաների հայր չորս տարբեր կանանցից: Նրա առաջնեկը, որը ծնվել է կանադացի գրող Ջասթին Մասկի հետ ամուսնության ընթացքում, մահացել է մանուկ հասակում։ Ավելի ուշ զույգը երկվորյակ ու եռյակ է ունեցել։ Երգչուհի Գրայմսից միլիարդատերը ունի ևս երեք երեխա:

Մասկը, բազմիցս հսյտարարել է, որ իր առաքելությունն է համարում «ժողովրդագրության ճգնաժամի» դեմ պայքարը։

«Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի կանխեմ բնակչության թվի անկումը», — ասել է նա հարցազրույցներից մեկում:

Կիսվել սոց․ ցանցերում