Տղամարդը, խանդելով կնոջը, նկուղում ծե ծել է նրան, ձեռքերը կապել, շինարարական սպիրտը լցրել վրան ու հ րկիզել

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության ծառայողները Արմավիրի մարզում բացահայտել են զարհուրելի դեպք։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արմավիրի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի 28-ամյա տղամարդը իր կնոջ նկատմամբ ցուցաբերել է անմարդկային վերաբերմունք։

Փաստերի ճնշման տակ ամուսինը՝ Ա. Հ.-ն, խոստովանել է, որ ինքը խանդի հողի վրա իր 28-ամյա կնոջը իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծի ենթարկել, ձեռքերը կապել, դանակով և սղոցով սպառնացել, շինարարական ներկը և սպիրտը լցրել վրան, որից հետո հրկիզել՝ կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում մարմնական վնասվածքներ և այրվածքներ:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում:

Կիսվել սոց․ ցանցերում