88 տարեկան հասակում Ավստրալիայում մահացել է Ջեյմս Հարիսոնը, որի արյունն ավելի քան 2 մլն նորածնի կյանք է փրկել։ Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Հարիսոնն Ավստրալիայում հայտնի է որպես ոսկե ձեռքով մարդ. Նրա արյունը պարունակում է հազվագյուտ հակամարմին՝ Anti-D, որն օգտագործվում է դեղամիջոցներ պատրաստելու համար, որոնք տրվում են հղի մայրերին ռեզուս հիվանդության ժամանակ, երբ մոր և երեխայի արյան տեսակների միջև առկա է անհամատեղելիություն:
Ավստրալական Կարմիր խաչի արյան ծառայությունը հարգանքի տուրք է մատուցել Հարիսոնին։ Ծառայությունից պատմել են, որ Հարիսոնը դոնոր դառնալու որոշում կայացրել է 14 տարեկանում, երբ կրծքավանդակի լուրջ վիրահատության ժամանակ արյան փոխներարկման է ենթարկվել։
Նա սկսել է իր արյան պլազմա նվիրաբերել 18 տարեկանից մինչև 81 տարեկան՝ երկու շաբաթը մեկ հաճախականությամբ:
2005 թվականին նա արյան պլազմայի ամենաշատ նվիրատվության համաշխարհային ռեկորդ էր գրանցել՝ տիտղոս, որը նա կրում էր մինչև 2022 թվականը, գերազանցեց մի տղամարդ ԱՄՆ-ում:
Հարիսոնի դուստրը՝ Թրեյսի Մելոշիփն ասել է՝ իր հայրը «շատ հպարտ էր, որ փրկել է այդքան շատ կյանքեր՝ առանց որևէ գնի կամ ցավի»։