ԱԺ-ն քննարկում է Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ըստ այդմ, հեղինակներն առաջարկում են տուգանային 9 միավորի փոխարեն սահմանել 13 միավոր, որոշակի իրավախախտումների դեպքում՝ նաև այլ բալային տույժեր կսահմանվեն։ «ՆԳՆ-ից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020-2024թթ. 14365 վարորդի տուգանային միավորներ կասեցվել են, իսկ կրկին կատարելու համար 628 անձ զրկվել է վարորդական իրավունքից»,- ասել է օրենքի համահեղինակ Արմեն Խաչատրյանը։
Ըստ նրա, խնդիր է, սակայն, այն վարորդների դեպքում, որոնք զբաղվում են ուղևորափոխադրումներով ու բեռնափոխադրումներով։
