Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է բանակցություններ կազմակերպել Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև։
Այս մասին նա ասել է Իլոն Մասկի «X» սոցիալական ցանցի հայտնի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում, հայտնում է «European Pravda»-ն։
Լուկաշենկոն ասել է, որ պետք չէ «կռանալ» Ուկրաինայի նախագահ Զելենսկիի գլխին, քանի որ նրա թիկունքում կանգնած է ուկրաինական հասարակության մեծ մասը։
«Պետք է համաձայնության գանք: Եթե ուզում եք, եկեք: Ահա, մոտակայքում՝ Բելառուսի սահմանից մինչև Կիև 200 կիլոմետր, լավ, 500 կիլոմետր: Կես ժամ է ինքնաթիռով: Եկեք, վայրէջք կկատարենք այստեղ: Մենք համաձայնության կգանք հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու», — ասել է Լուկաշենկոն:
Նա ասել է, որ բանակցություններին հրավիրում է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդներին։
«Ուրեմն ասեք Թրամփին, որ ես սպասում եմ նրան այստեղ Պուտինի և Զելենսկիի հետ միասին։ Եկեք նստենք և հանգիստ համաձայնության գանք, եթե ուզում եք համաձայնության գալ», — ասել է Լուկաշենկոն։
