Փարաքարում առաջադրման գործընթացն ավարտվել է. որ ուժերն են մասնակցելու մարտի 30-ի արտահերթ ընտրություններին

Մարտի 5-ին ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։

Փարաքար համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը․

«Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները`
Վալոդյա Գրիգորյան,
Օնիկ Ախվերդյան,
Էմմա Թորոսյան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Լյուդվիդ Գյուլնազարյան,
Կարապետ Արթենյան,
Արաքսյա Վարդանյան։

«Ազգային առաջընթաց» կուսակցություն
Դավիթ Մինասյան,
Մարինե Աբրահամյան,
Վարդան Ուզունյան։

«Կայունություն» կուսակցություն
Գոռ Սարիբեկյան,
Էմին Երիցյան,
Արփենիկ Վարդանյան:

Կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացրել ենք ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։

Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է։

Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ին։

Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ կայքում հրապարակվելու են մինչև մարտի 13-ը։

Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։

Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։

Ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ամբողջ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ստորև։

Կիսվել սոց․ ցանցերում