Հրդեհ Արարատ քաղաքի պոլիկլինիկայում

Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Արարատ քաղաքի պոլիկլինիկայում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հդրեհը բռնկվել է պոլիկլինիկայի սենյակներից մեկում ու մինչ հրշեջների ժամանումը՝ տեղի ուժերով մարել են կրակը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© https://shamshyan.com/hy/article/2025/03/06/1279383?fbclid=IwY2xjawI2N31leHRuA2FlbQIxMQABHYnft1aOp_4XOKVIkyKJc7csL_etkzkMe-at_UpQwIYRtYVREFlqYLSOHw_aem_qM7BRhdFbqnegQqipDi2ow

Կիսվել սոց․ ցանցերում