Ադрբեջшնցիները հшրձակվել են Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա. երգեր են ջնջել

Ադրբեջանցիները հարձակվել են Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա և ջնջել վեց երգ:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է երգիչը:

«Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր:

Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա՝ կեղծ հղումներ անելով — ջնջել 6 երգ՝ նշելով, որ դրանք էլ են ադրբեջանական:

Եվ, իհարկե, իրենց սովոր ձևով՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու:

Իմ երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած, իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու, անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս:

Ցավոք, չեմ կարող չնշել. այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար, իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, Վիճաբանություն, Գումարներ «Բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով՝ արատավորելով իմ անունն ու համբավը:

Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ կարևոր պայքարում»,- գրում է երգիչը:

Կիսվել սոց․ ցանցերում