Ռուբեն Վարդանյա՛ն, դու, Քոչարյանը, Սերժը, դաշնակներն ու ԱԺ 22 պատգամավորները կանգնելու եք պատմության դատաստանի առաջ, ինչպես Պետրոս Գետադարձը, որը բյուզանդացիներին հանձնեց Անիի բանալիները, դառնալով հայոց պետականությունը քանդողներից մեկը․ Լ․ Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ռուբեն Վարդանյանը հայտարարում էր, որ Աղդամի ճանապարհը իրենց համար կարմիր գիծ է և այն օգտագործելու մասին հայտարարողները սպասարկում են Ադրբեջանի շահերը։

Երեկ լրագրողի մոտ հրաժարվում էր իր խոսքերից, թե իրեն լավ չեն հասկացել;

Լավ էլ հասկացել ենք։
Քեզ մոտ գործում է ռուական շահի լուսացույցը՝ եթե Ռուսաստանն է բերում «օգնությունը» վառում ես կանաչ լույսը և ճանապարհը բացում, եթե Ադրբեջանը՝ կարմիր։

Ռուբեն, համոզված եմ, որ ռուսների հանձնարարությամբ ժամանակի ընթացքում կանջատես կարմիր լույսը և ադրբեջանցիները կանաչ լույսի տակ Ղարաբաղում ելումուտ կանեն։

Դրա համար էլ ռուսների պատվերով իրականացվեց հեղաշրջումը, որի համար դու, ղարաբաղի երկու նախկին նախագահները, Քոչարյանն , Սերժը, դաշնակներն ու ԱԺ քսաներկու պատգամավորները կանգնելու եք պատմության դատաստանի առաջ, ինչպես կաթողիկոս Պետրոս Գետադարձը, որը բյուզանդացիներին հանձնեց Անիի բանալիները, դառնալով հայոց պետականությունը քանդողներից մեկը»։

Կիսվել սոց․ ցանցերում