Ծանրամшրտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում

Ծանրամարտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում։ Որոշումը կայացվել է Ֆրանկֆուրտում կայացած Եվրոպայի օլիմպիական կոմիտեների համաժողովում։

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ասել է, որ Եվրոպական խաղերում մրցահարթակում կլինեն օլիմպիական քաշային կարգերի ավելի քան 300 մարզիկ-մարզուհիներ։ Մրցաշարը նաև վարկանիշային է լինելու Լոս Անջելեսի 2028 թ. ամառային Օլիմպիական խաղերի համար։

Եվրոպական չորրորդ խաղերը կանցկացվեն 2027 թ. Ստամբուլում։

Կիսվել սոց․ ցանցերում