Կիևը հայտնում է երկրի էներգետիկ և գազային ենթակառուցվածքների վրա զանգվածային հшրձակման մասին

Ռուսական զորքերը մարտի լույս 7-ի գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի էներգետիկ և գազային ենթակառուցվածքների վրա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Նա նշել է, որ էներգետիկներն աշխատում են հետևանքները վերացնելու ուղղությամբ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ էներգիայի ու գազի մատակարարումները կայունացնելու համար։ «Ռուսաստանը փորձում է վնասել շարքային ուկրաինացիներին՝ ոչնչացնելով էներգետիկ և գազային ենթակառուցվածքների հզորությունը՝ թողնելով մեզ առանց լույսի և ջերմության՝ ամենամեծ վնասը պատճառելով շարքային քաղաքացիներին»,- գրել է նա։ Խարկովում էլ հարված է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը չի հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։ Նրա տեղեկացմամբ՝ 8 մարդ վիրավորվել է։ Բացի այդ, վնասվել է մոտակայքում գտնվող բազմաբնակարան շենքը, բնակիչները տարհանվում են։ Ռուսական անօդաչու սարքերը հարձակվել են Օդեսայի վրա, քաղաքում հրդեհվել է երեք առանձնատուն։ Օդեսայի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը գրել է, որ վնասվել են նաև էներգետիկ ենթակառուցվածքները։ Պոլտավայի մարզի Միրգորոդ շրջանում էլ վնասվել է գազատարը, մի շարք բաժանորդների գազամատակարարումն անջատվել է։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են տների վրա․ տուժել է երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/867379.html?fbclid=IwY2xjawI3qcxleHRuA2FlbQIxMQABHfUc_JlKdy8YxKqqo8N56BunfudLGMv5n9ZrL01vTeKfTuIAJhRtQE0g4w_aem_TWNmdQhUD-3ox3dLan-0Sw

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում