19 տարեկանում մшհացել է «Ստյաու ՖԿՍԲ»-ի ֆուտբոլիստ

19 տարեկանում մահացել է ռումինական «Ստյաուա ՖԿՍԲ»-ի ռումինացի ֆուտբոլիստ Լուկա Մանոլակեն, որը վարձակալությամբ հանդես էր գալիս Ռումինիայի երկրորդ լիգայի «Մետալգլոբուս» թիմում, հաղորդում է The Sun-ը։

Նախնական վարկածով՝ մահվան պատճառը եղել է զարկերակի պատռվածքն ու ներքին արնահոսությունը։

Վերջին շրջանում Լուկա Մանոլակեն վատ ինքնազգացողության գանգատով մի քանի անգամ դիմել է բժիշկներին, սակայն որեւէ ախտորոշում չէր եղել։

Կիսվել սոց․ ցանցերում