Օրեր առաջ հայտնել ենք, որ տարբեր հեռուստանախագծերից հայտնի դարձած Լևոն Սարգսյանը շուտով հայր կդառնա:

Զույգը նոր ֆոտոշարք էր հրապարակել ու կիսվել ուրախալի լուրով: Դե իսկ այսօր`Կանանց տոնի նախօրեին, զույգը հայտնել է փոքրիկի սեռը: Ալիսն ամուսնուն դուստր կպարգևի:

Ինչպես երևում է`ապագա ծնողներն անչափ ուրախացել են իրենց փոքրիկի սեռն իմանալով:

Հիշեցնենք, որ դերասանը սիրելիին ամուսնության առաջարկություն էր արել գարնանը՝ «Բոլոլա» սիթքոմի նկարահանումների ժամանակ։