Թուրքիայի Քոնյա քաղաքում տասը թափառող շները հարձակվել են սիրիացի փախստական երկուամյա աղջնակի՝ Ռանա Էլ Մինիկի վրա։ Այս մասին գրումէ «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 18:30-ի սահմաններում: Ենթադրվում է, որ ընտանիքի հետ հարազատներին տեսակցության գնացած 2 տարեկան երեխայի վրա հարձակվել են մոտ տասը թափառող շներ։
Ծանր վնասվածքներ ստացած երեխային հարազատները տեղափոխել են քաղաքային հիվանդանոց: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին, երեխայի կյանքը չի հաջողվել փրկել։