Անցումային շրջանի Սիրիшյի նախագահը զի նված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զե նքերը

Սիրիայի պաշտպանության նախարարությունը և անվտանգության ուժերը հայտարարել են երկրի ափամերձ հատված տանող ճանապարհները փակելու մասին, որտեղ ավելի վաղ զինված բախումներ էին տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, հինգշաբթի ծանր մարտեր են սկսվել սիրիական անվտանգության ուժերի և նոր կառավարության դեմ զինված խմբավորումների միջև Դամասկոսում, Ջեբլա, Լաթաքիա քաղաքներում, ինչպես նաև Լաթաքիա ու Տարտուս նահանգների լեռնային շրջաններում։ Նախօրեին սիրիական բանակի և ներքին գործերի նախարարության լրացուցիչ ստորաբաժանումներ են ժամանել Տարտուս և Լաթաքիա նահանգներ, բանակը կիրառել է մարտական ուղղաթիռներ։

Տեղի իշխանությունները սահմանել են պարետային ժամ: Անցումային շրջանի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիա և Տարտուս նահանգների զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքերը։

«Սիրիայի պաշտպանության նախարարությունը, համաձայնեցնելով գործողություններըտ Անվտանգության գլխավոր տնօրինության հետ, վերահսկում է ափամերձ հատված տանող ճանապարհները՝ հայտնաբերելու և ճնշելու խախտումները և աստիճանաբար վերականգնելու կայունությունը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում