Ֆրանսիան բազմիցս ստել է, այդ թվում՝ մինսկյան պայմանավորվածությունների կատարման և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի քաղաքական ապագայի երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ֆրանսիայի կողմից շատ կեղծիքներ եղան, ի վերջո, մենք հիշում ենք Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, երբ նա ասաց, որ իրականում ոչ ոք լուրջ չի վերաբերվել Մինսկի համաձայնագրերին։ Հիշում ենք, երբ 2014 թվականին, ի թիվս այլ եվրոպացիների, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը ստորագրեց մի փաստաթուղթ, որը երաշխավորում էր Ուկրաինայի այն ժամանակվա օրինական նախագահ Յանուկովիչին իր քաղաքական ապագան։ Սրանից հետո հեղաշրջում եղավ։ Այսինքն՝ Ֆրանսիան, ինչպես մյուս երկրները, չի կատարել իր երաշխիքները։ Դա սուտ չէ՞ր։ Դա իսկական սուտ էր, պարոն Մակրոնն այս մասին ոչինչ չի նշել»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները, ով Ռուսաստանին մեղադրել է ուկրաինական ճգնաժամի համատեքստում ստելու մեջ։
Պեսկովը Ֆրանսիային մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ
