Լոնդոնում ոստիկանություն են կանչել Բիգ Բեն այն բանից հետո, երբ ականատեսները նկատել են աշտարակի վրա բարձրացող տղամարդուն, հայտնում է Bild-ը։ Նա ոտաբոբիկ կանգնել է զգալի բարձրության վրա գտնվող եզրին՝ ծածանելով Պաղեստինի դրոշը։
Լոնդոնի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ դեպքի վայր են ժամանել ոչ միայն իրավապահները, այլեւ հրշեջներն ու բուժաշխատողները։ Ներկայումս բանակցություններ են ընթանում աշտարակ բարձրացած տղամարդու հետ։
Դեպքի վայրից կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարները բարձրանում այն մակարդակը, որտեղ գտնվում է տղամարդը և սկսում խոսել նրա հետ:
