Հյուսիս-Ամերիկյան Մահվան Հովտում գիտնականները հայտնաբերել են մեծ ժամանակավոր լիճ։ Այս մասին հայտնում է LiveScience հանդեսը։ Մահվան Հովիտը հանդիսանում է Հյուսիսային Ամերիկայի ամենից ցածրադիր կետը։ Անապատը գտնվում է ծովի մակարդակից 86 մետր ներքեւ։ Դրա պատճառով տարածքում հաճախ ջրամբարներ են առաջանում, որոնք արագ գոլորշանում են տեղանքի չորայնության պատճառով։
Պարբերականը գրում է, որ առավել հաճախ լճերն այդտեղ չորանում են մի քանի շաբաթում, սակայն վերջերս հայտնաբերված բավականին մեծ ժամանակավոր լիճը բացառություն է եղել։ Բեդուոթերի ավազանի սրտում, որը գտնվում է Կալիֆորնիայի Ազգային պարկի տարածքում, ջրամբարը պահպանվել է ավելի քան կես տարի։ Ներկայումս գիտնականները չեն կարողանում դեռ բացատրել դրա պատճառը։
