Վայքում մեքենաների բшխման հետևանքով 84-ամյա ուղևորը հոսպիտալացվել է

Մարտի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136,5 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գառնիկ Գ․-ի վարած «Lexus» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 54-ամյա Գուրգեն Պ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «BYD»-ի, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 84-ամյա Անժելա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ

Կիսվել սոց․ ցանցերում