Ադрբեջшնում երկու երկրшշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի հարավում գտնվող Յարդըմլի շրջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, 3,9 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանին գտնվող Լերիկի շրջանում, հայտնում է Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի մամուլի ծառայությունը։

«Լերիքի շրջանի Յարդըմլի կայարանից 11 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որը գրանցվել է կիրակի առավոտյան՝ 15 կիլոմետր խորության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում