Մեկնարկել են Իրшնի, Ռпւսաստանի և Չինաստանի զпրավարժությունները

Իրանի Չաբահար նավահանգստում մեկնարկել են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները՝ «Ծովային անվտանգության գոտի 2025» անվանումով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Առաջիկա օրերին անձնակազմը Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կմշակի խնդիրներ գրավված նավերը ազատելու, ծովում որոնողական և փրկարարական աշխատանքների ուղղությամբ, ինչպես նաև ծովային և օդային թիրախների վրա կիրականացնի հրետանային կրակ, հայտնել է գերատեսչությունը:

«Ծովային անվտանգության գոտին» անցկացվում է յոթերորդ անգամ, զորավարժությունները կազմակերպում է Իրանը: Այս տարի դրանց մասնակցում են շուրջ 15 նավ, օժանդակ նավեր ու ռազմական ​​նավակներ, ինչպես նաև ծովային ավիացիայի ուղղաթիռներ։

Զորավարժություններին մասնակցելու համար Պեկինն ուղարկել է ականակիր և մատակարարման նավ։

Զորավարժությունների նպատակներն են ծովային անվտանգության ապահովումը, ծովում ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես  նաև ծովային հաղորդակցությունների պաշտպանությունը, նշել են ՌԴ ՊՆ-ում։

Կիսվել սոց․ ցանցերում