«Առջևում երկար ու բարդ ճանապարհ է». Պեuկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին։

Նա հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնական երդմնակալությունից ի վեր հեռախոսազրույց են ունեցել միայն մեկ անգամ՝ հունվարին։

Պեսկովի հիմնական հայտարարությունները՝ ստորև.

▪️ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վերականգնումը դեռ սկզբնական փուլում է. առջևում երկար ու բարդ ճանապարհ է։

▪️ Բոլորը, ներառյալ ԱՄՆ-ը, ցանկանում են տեսնել Ուկրաինայի կողմից խաղաղության ձգտման ցուցադրություն։

▪️ Պեսկովը ԱՄՆ-ում «ռուսական սպառնալիքին» հակազդելու ծրագրերի կրճատումն անվանել է «հասկանալի»։

▪️ Սիրիայում տեղի ունեցող բռնությունները Կրեմլում «խորին մտահոգություն» են առաջացրել։

▪️ Կրեմլը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի իրավիճակին նվիրված խորհրդատվությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ։

▪️ Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործընթացը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում