Բրիտանական ափերի մոտ իրար են բшխվել բեռնատար և նավթատար նավերը

Հյուսիսային ծովում՝ Յորքշիրի ափերի մոտ, բախվել են նավթատար Stena Immaculate (ԱՄՆ) և Solong (Պորտուգալիա) բեռնատար նավը։ Բախվելուց հետո նավթատարը բռնկվել է։

Միջադեպը հաստատել է Միացյալ Թագավորության առափնյա պահպանության ծառայությունը։

Ներկայումս դեպքի վայրում լայնածավալ փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Դեպքի վայր են ուղարկվել մի քանի փրկարար նավակներ և ուղղաթիռ։ Զոհերի և հնարավոր հետևանքների մասին դեռ տեղեկություններ չկան։

https://t.me/lragroghcom/1640

Կիսվել սոց․ ցանցերում