Օրեր առաջ Ստեփանավանում ցրտահարված 2,5-ամյա երեխան խնամատար ընտանիք ունի

Օրեր առաջ Լոռու մարզի  Գյուլագարակ համայնքում  ցրտահարված 2.5 տարեկան երեխան, ով գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ հսկողության ներքո, Tert.am -ի տեղեկություններով՝  արդեն ունի խնամատար ընտանիք: Մեզ հայտնեցին, որ երեխայի վիճակը բավարար է. այժմ Գյուլագարակի համայնքապետարանը երեխային խնամատար ընտանիքին հանձնելու գործընթացի մեջ է:

Հիշեցնենք, որ Լոռիում ծայրահեղ անխնամ վիճակում գտնվող ընտանիք է հայտնաբերվել,  ընտանիքի 2,5-ամյա երեխայի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ և առաջին աստիճանի ցրտահարություն, իսկ ծնողները հրաժարվել էին  երեխային հիվանդանոց տեղափոխել: Տանը  ջեռուցում բացարձակ չի եղել, բացակայել են կոմունալ տարրական պայմանները, իսկ երեխայի մոտ լուրջ առողջական խնդիրները հայտնաբերել էր  մանկաբույժը՝ տնայցի ժամանակ։ Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց:

Կիսվել սոց․ ցանցերում