6,6 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Նորվեգական ծովում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյմսոլոգիական կենտրոնը։
Համաձայն տվյալների, ստորգետնյա ցնցումները արձանագրվել են Մոսկվայի ժամանակով՝ 05։33-ին, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 977 կմ դեպի հյուսիս-արեւելք՝ նորվեգական Յան-Մայեն կղզում։ Օջախի խորությունը կազմել է 10 կմ։ Ավերածությունների, զոհերի եւ տուժածների մասին հաղորդումներ չկան։
