Էվելինա Շահիրյանն ու Հովհաննես Ղազարյանը ընտանեկան տեսանյութ են հրապարակել

Դերասանուհի Էվելինա Շահիրյանն ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը իրենց առաջնեկի՝ Դանիելի մասնակցությամբ ընտանեկան տեսանյութ են նկարահանել:

«Ընտանիք»,- այսպես են մակագրել տեսանյութն ու հրապարակել Ինստագրամում:

Ավելի վաղ, Tert.am Life-ը նշել էր, որ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2024 թվականին՝ Հովհաննեսի ծննդյան օրը:

«Դանին ծնվեց ու մեր բոլորի կյանքը լույսով լցրեց: Ես չէի էլ կարող պատկերացնել, թե մայրությունը ինչ հրաշք երևույթ է: Ես ունեմ փոքր հրաշք ու դա ամենաերջանիկն է ինձ դարձնում»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով մայրության ու ծնողավարման իր կանոնների մասին, ասել էր դերասանուհի Էվելինա Շահիրյանը:

Կիսվել սոց․ ցանցերում