2024 թվակնին Հայաստանի բոլոր 10 քրեակատարողական հիմնարկաներում արձանագրվել է ազատությունից զրկված 205 անձի կողմից կատարված ինքնավնասման կամ ինքնախեղման 626 դեպք։ «Մեդիա կենտրոնում» «Ինքնավնասման և ինքնասպանությունների կանխարգելումը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկմանը Քրեակատորաղական Ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանն ասաց, որ նախորդ տարվա ընթացքում առհասարակ ազատությունից զրկված անձանց քանակակազմը բավականին մեծ թիվ է կազմել, 2023-ի համեմատ աճ է գրանցվել։
Նա նշեց, որ տեղեկատվության համաձայն, ինքնավնասման ամենաշատ դեպքերն արձանագրվում են այն ՔԿՀ-ներում, որտեղ մարդիկ պահվում են ավելի փակ խցային պայմաններում, ամենաշատ ինքնավնասում անում են այն անձինք, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն. «Սահմանափակ հնարավորություններ՝ նկատի ունեմ ինքնուրույն որոշումներ կայացնելու, սեփական ժամանցն, առօրյան տնօրինելու առումով, ավելի շատ հնարավորություն ունեն շփումների»։
«Մենք ունենք դիտարկումներ. անձը, ով գտնվել է խցային պայմաններում, տարվա մի մասը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, հայտարարել է հացադուլներ, սակայն դատավճռի, իր կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված, երբ տեղափոխվել է այլ ՔԿՀ, պահվել է կացարանային պայմաններում, ինչը ենթադրում է ավելի շատ սեփական տարածք, սեփական ժամանակը տնօրինելու հնարավարություն, այլևս որևէ ինքնավնասում չի կատարել»,- ասաց Ցողիկ Ալեքսանյանը։
Նա նշեց, որ ինքնավնասումների ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում։