Ռուբեն Ռուբինյանը թпւրքական հեռուստաալիքի հետ զրույցում հայ-թпւրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից է խոսել

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և Երևանի մոտեցումը այդ հարցում սկզբից ի վեր չի փոխվել։ Թուրքական NTV հեռուստաալիքի լրագրող Մետե Չուբուկչուին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ «Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և Հայաստանի հետ ցամաքային սահմանի ապաշրջափակում»,- ասել է Ռուբինյանը՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի։ Նա նաև նշել է, որ ՀՀ-ն երեկ, այսօր, վաղը պատրաստ է սահմանի բացման ու հարաբերությունների կարգավորման, և եթե Թուրքիան քաղաքական կամք դրսևորի, դա արագ տեղի կունենա։ «Կարող եմ ասել, որ ամենակարևոր պայմանավորվածությունը սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների  համար բացելն է, որը համաձայնեցվել է 2022 թվականին։ Հայաստանն իր կողմից վերանորոգել է Մարգարայի կամուրջը։ Մենք ակնկալում ենք թուրք գործընկերներից՝ անել նույնը»,- հայտարարել է Ռուբինյանը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի    

Կիսվել սոց․ ցանցերում