Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեին։
Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ փորձաքննությունների ոլորտի հետագա կարգավորման կապակցությամբ: Գիորգի Մուրվանիձեն կարևորել է փորձագետների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ առաջարկելով կազմակերպել փոխադարձ վերապատրաստումներ, մասնագիտական այցեր, սեմինարներ և գործնական դասընթացներ։ Քննարկվել են հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ձևավորել երկու երկրների փորձագիտական հաստատությունների միջև շարունակական և արդյունավետ համագործակցություն։

Կիսվել սոց․ ցանցերում