Համացանցում բուռն քննադատության է արժանացել բլոգերուհին, որը Պանամայի հզոր երկրաշարժի առաջացրած ավերակների ֆոնին լուսանկարներ էր արել։
Խոսքը գնում է պլյուս չափսի մոդել Գրեյսի Բոնի մասին, ով շուրջ 12 միլիոն հետևորդ ունի Ինստագրամում։ Գրառման տակ մեկնաբանություններում նրան մեղադրում են ուրիշների վիշտը անարգելու մեջ։
Գրեյսին փորձել է արդարանալ՝ իր էջում գրելով. «Ես կեցվածք չեմ ընդունում, ես պարզապես հայտնվում եմ ԻՄ գրառման լուսանկարում»։
Նա նաև պնդում է, որ լուսանկարներով իբր ուշադրություն է հրավիրել այնպիսի իրողությունների վրա, որոնք «լրատվամիջոցները չեն ցույց տալիս»։
