Նեթшնյահուն բռունցքը խփեց սեղանին, Ադрբեջանը ցնցվեց

Վազգեն Ղուկանցը իր ֆբ էջում գրոմ է.

Նեթանյահուն բռունցքը խփեց սեղանին, Ադրբեջանը ցնցվեց։

Արաբական աշխարհի, մասնավորապես՝ Պաղեստինի հետ խորացող հակամարտության ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական ազդեցությունը հասել է Ադրբեջան։

Ադրբեջանի դպրոցներում արգելվում է հիջաբ կրող աշակերտուհիների և ուսուցչուհիների մուտքը, ինչն առաջացրել է հանրային դժգոհության և բողոքի մեծ ալիք։

Ըստ տարածվող տեղեկությունների՝ այս պահին ձերբակալվել է Ադրբեջանի 37 քաղաքացի, կան նաև վիրավորներ։

Բողոքի ալիքը դուրս է եկել Ադրբեջանի սահմաններից։ Թուրքիայում՝ Ադրբեջանի հյուպատոսարանի առջև, բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ Ալիևի վարած քաղաքականության։

Միաժամանակ Թուրքիան սպառնում է վերանայել Ադրբեջանի հետ իր եղբայրական հարաբերությունները, եթե Բաքուն չդադարեցնի Իսրայելին ցուցաբերվող հիացմունքն ու աջակցությունը։

ՀԳ:
Հիշում եք չէ՞, թե, դեռ երբ էի ասում, որ էս ամենը վերջանալու է Ալիևի «ֆուկ»-ով, իսկ Ադրբեջանի տեղում լինելու է երեք նոր քաղաքակրթություն:

Նեթանյահուն հասնելու է այնտեղ, երբ մահմեդականություն կրողները ներկայացվելու են որպես հետամնաց քաղաքակրթության կրողներ, սպառնալիք, կամ հոգեկան հիվանդներ:

Նեթանյահուն քաղաքական համաշխարհային շախմատի «պապան ա»:

Կիսվել սոց․ ցանցերում