Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի Gulfstream G650 ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում, հայտնում է «Ինտերֆաքս»—ը՝ հղում անելով ավիացիոն ծառայություններին։
Ինքնաթիռը մեկնել է Կատարից, որտեղ Ուիթկոֆը մարտի 12-ին մասնակցում էր Իսրայելի և ՀԱՄԱՍ—ի միջև Գազայի հատվածում հրադադարի մասին բանակցություններին։
Դրանից մեկ օր առաջ՝ մարտի 11-ին, Ուիթկոֆը եղել է ամերիկյան պատվիրակության կազմում, որը հանդիպում էր ուկրաինական պատվիրակության հետ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, Մոսկվայում Ուիթկոֆը նախատեսում է հանդիպում անցկացնել Ուկրաինայում խաղաղ համաձայնագրի շուրջ։ Bloomberg-ի տվյալներով՝ Ուիթկոֆը պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։