Համապարփակ և արդար համաձայնագիրը կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում. Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի ԱԳ նախարարությունը «X»-ի  միկրոբլոգում գրառում է կատարել՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում գրանցված առաջընթացը։

«Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված առաջընթացը։ Մենք հուսով ենք, որ շուտով կստորագրվի համաձայնագիր։

Համապարփակ և արդար համաձայնագիրը վստահաբար կամրապնդի կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը ողջ տարածաշրջանում»,- ասվում է Ավստրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում