Ինչու Էդգար Իգիթյանը այլևս չի նկարահանվում նախագծերում

Դերասան Էդգար Իգիթյանը տարիներ առաջ հեռուստատեսային աշխարհ մուտք գործեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալով, դրան հաջորդեցին բազմաթիվ գլխավոր դերեր՝ տարբեր նախագծերում։ 

Թվում էր, թե այս հաջողությունը տևական կլինի, սակայն Էդգարը որոշում կայացրեց չընդունել հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկները։ 

Արդեն մեկ տարի է, ինչ դերասանը էկրաններին չէ։ 

Պատճառը, թերևս, նոր բիզնես սկսելն է։

Հանրությունն էլ սպասում է սիրելի դերասանի մասնակցությամբ նոր հեռուստանախագծերի։ Էդգարը բացի մասնագիտական դադարից, չի մասնակցում նաև հարցազրույցների և չի մեկնաբանում միայն բիզնեսով զբաղվելու պատճառներն ու թե երբ հանրությունը կրկին հնարավորություն կունենա նրան տեսնել նախագծերում։

Կիսվել սոց․ ցանցերում