Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից

Դարիո Վիտալեն դարձել է Versace-ի նոր ստեղծագործական տնօրենը՝ փոխարինելով Դոնաթելա Վերսաչեին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 1997 թվականից։ Այս մասին հայտարարել է Versace ընկերությունը սոցիալական ցանցերում։

Դոնաթելլան այս պաշտոնը զբաղեցնում է մոտ 30 տարի՝ ստանձնելով 1997 թվականին ապրանքանիշի հիմնադիր եղբոր՝ Ջանի Վերսաչեի ողբերգական սպանությունից հետո։

Նորաձևության դիզայներն Instagram-ի իր էջում հաստատել է պաշտոնից հեռանալու մասին լուրը։

«Մեծագույն պատիվ էր պահպանել իմ եղբայր Ջանիի ժառանգությունը։ Նա իսկական հանճար էր, բայց ես հույս ունեմ, որ ես պահպանեցի նրա ոգու և համառության մի մասը իմ մեջ», — գրել է նա։

69-ամյա Դոնաթելլա Վերսաչեն չի խզում կապերը ընտանեկան բրենդի հետ. Նա կզբաղեցնի գլխավոր բրենդ-ամբասադորի պատվավոր պաշտոնը: Հագուստի մեկ այլ ապրանքանիշի ՝ Miu Miu-ի դիզայնի և պատկերի նախկին տնօրեն Դարիո Վիտալեն աշխատանքի կանցնի ապրիլի 1-ին:

Կիսվել սոց․ ցանցերում