
Պասսատներ կայուն արևելյան քամիներ են, որոնք փչում են ամբողջ տարին արևադարձից դեպի հասարակած՝ հյուսիսային կիսագնդում հյուսիս-արևելքից, հարավային կիսագնդում հարավ-արևելքից: Նրանք ձևավորում են կլիման այնպիսի անապատներում, ինչպիսին Սահարան է:

Բարեխառն լայնությունների արևմտյան քամիներ՝ մշտական քամիներ են, որոնք փչում են արևադարձային շրջաններից դեպի բարեխառն լայնություններ։ Հյուսիսային կիսագնդում նրանք ունեն հարավ-արևմտյան ուղղություն, իսկ հարավային կիսագնդում՝ հյուսիս-արևմտյան ուղղություն։

Արևելյան բևեռային քամիները սառը օդային հոսանքներ են, որոնք բևեռներից հոսում են դեպի բարեխառն լայնություններ:

Բևեռային արևելյան քամիներ, սառը չոր քամիներ են, որոնք փչում են բևեռային բարձր ճնշման տարածքներից ավելի ցածր լայնություններ: Ի տարբերություն պասսատների և արևմտյան քամիների, նրանք փչում են արևելքից արևմուտք և հաճախ թույլ են և անկանոն:

Բրիզ – ցերեկային (ծովից ցամաք) և գիշերային (ցամաքից ծով) քամի: Հաճախ դիտվում է առափնյա հատվածներում:

Ֆյոնը տաք և չոր քամի է, որը իջնում է լեռներից՝ կտրուկ բարձրացնելով ջերմաստիճանը։ Հանդիպում է Ալպերում և Կովկասում։

Բորան ուժեղ սառը քամի է, որը փչում է սարերից դեպի ծով: Հայտնի է Ադրիատիկ ծովի ափին և

Նովոռոսիյսկում:

Սամում տաք անապատային քամի է, որը ավազի փոթորիկներ է բերում։

Սիրոկկոն տաք, չոր, փոշոտ հարավային և հարավարևելյան քամի է

Հյուսիսային Աֆրիկայի և Արաբական թերակղզու անապատներից, որը առաջանում է ցիկլոնի առաջնային մասում։

Սանտա-Անա չոր քամիներ

Հարավային Կալիֆորնիայում, որոնք չոր օդը տեղափոխում են Մեծ Ավազանի բարձրավանդակի շրջանից դեպի ցամաքի ներս՝ Հարավային և Ներքին Կալիֆորնիայի ափեր: Քամիների մեծ մասը փչում է աշնանը և ձմռանը (դրանք 2025 թվականի հունվարին դարձան Կալիֆորնիայի անտառային

հրդեհների տարածման գլխավոր պատճառ)

Լեռնահովտային քամի փչում են ցերեկը՝ հովիտներով ու լեռնալանջերով դեպի լեռները, երեկոյան՝ հակառակ ուղղությամբ։
և այլն:

Տեղական քամիների որոշ տեսակներ, ըստ էության մթնոլորտի ընդհանուր շրջանառության օդային հոսանքներ են, բայց որոշակի տարածաշրջանում նրանք ձեռք են բերում հատուկ հատկություններ, և, հետևաբար, դրանք դասակարգվում են որպես տեղական քամիներ և տրվում են սեփական անվանումներ:
Օրինակ, միայն

Բայկալ լճում ջրի և ցամաքի տաքացման տարբերության և խորը հովիտներով կտրուկ լեռնաշղթաների բարդ դասավորության պատճառով առանձնանում են առնվազն 5 տեղական քամիներ: