ԱՄՆ-ին պատուհասած հզոր փոթորկի զոհերի թիվը հասել է 28-ի։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ նշելով, որ միլիոնավոր ամերիկացիներ շարունակում են մնալ բարձր ռիսկային գոտում՝ տորնադոյի և փոթորիկ քամիների սպառնալիքի պատճառով։
Փոթորիկը, որն ուղեկցվում է մինչև 130 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներով և մեծ կարկուտով, շարունակում է շարժվել դեպի արևելք՝ սպառնալով երկրի միջին և հարավային շրջաններին։
Օդերևութաբանները զգուշացնում են, որ փոթորիկը կարող է ուժգնանալ, և բնակիչներին կոչ են անում զգուշություն ցուցաբերել:
